Վարչապետի որոշումներ

18 Դեկտեմբերի 2008, 1037 - Ա

ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի օգոստոսի 7-ի N 596-Ա որոշման 2-րդ կետի պահանջները`
1. Հաստատել Աֆղանստանից խորհրդային զորքերը դուրս բերելու 20-ամյակի կապակցությամբ իրականացվելիք հոբելյանական միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ծրագրում ընդգրկված միջոցառումների համար պատասխանատու պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված` իրենց վերաբերյալ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ նախօրոք համաձայնեցված, համապատասխան հաշվարկներով հիմնավորված ծախսերի նախահաշիվների հիման վրա մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ։
Հավելված

Արխիվ

2024

2023