Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2008, 1033 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 790-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 888-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով.
3. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում.
2) Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատախազությունում, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող և տարածքային կառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մեթոդական աջակցությամբ, 2009 թվականի ընթացքում շարունակվելու է ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը։
4. Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական մարմինների, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել 2009 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը։
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 790-Ն որոշման N 2 հավելվածում «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով։
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի բյուջետային գործընթացն սկսելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 790-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 888-Ն որոշման N 3 հավելվածում «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ» և «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված