Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2008, 1031 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 995-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Թբիլիսի գործուղելու մասին» N 995-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «Վ. Մկրտչյանինը» բառերը փոխարինել «Ա. Ալեքսանյանինը» բառերով.
2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը «Հ. Բեգլարյանինը» բառերից հետո լրացնել «Լ. Ռուխկյանինը» բառերով.
3) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը «Ն. Կանանովայի» բառերից հետո լրացնել «Տ. Թադևոսյանի, Ե. Դավիդյանի, Լ. Ասլանյանի, Ա. Հարությունյանի, Օ. Կամավոսյանի» բառերով.
4) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Ա. Մարտիրոսյանի» բառերը.
5) որոշման հավելվածում`
ա. «Վ. Մկրտչյան - ՀՀ վարչապետի արարողակարգային միջոցառումների պատասխանատու» բառերը փոխարինել «Ա. Ալեքսանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող» բառերով և «Ա. Մարտիրոսյան - «Ազգ» օրաթերթի թղթակից» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - «Ազգ» օրաթերթի թղթակից» բառերով,
բ. «Ն. Կանանովա - «Նովոյե վրեմյա» շաբաթաթերթի թղթակից» բառերից հետո լրացնել «Տ. Թադևոսյան - «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող», «Ե. Դավիդյան - «ԱՐԿԱ» լրատվական գործակալության լրագրող»,
«Լ. Ասլանյան - «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող», «Օ. Կամավոսյան - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող» բառերով։