Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2008, 1029 - Ա

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
2008 թվականի նոյեմբերի 27-29-ը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու ընթացքում կեցության, սննդի, պաշտոնական ճաշի, փոխադրամիջոցների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, հուշանվերների, նյութական միջոցների ձեռքբերման, մշակութային և արարողակարգային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը` 18930000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների։