Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2008, 1025 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով 2008 թվականի դեկտեմբերի 13-15-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի, և 2008 թվականի դեկտեմբերի 11-15-ը` փորձագետների խումբ` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կ. Նազարյանին։
3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության և փորձագետների խմբի անդամների` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ա. Մովսիսյանինը, Գ. Սարգսյանինը, Ա. Գրիգորյանինը, Ա. Պետրոսյանինը,
Ա. Սիմոնյանինը, Գ. Գյուրջյանինը, Գ. Գրիգորյանինը, Գ. Քոչարյանինը, Ա. Հովհաննիսյանինը, Վ. Նարիմանյանինը, Շ. Առաքելյանինը և Ա. Սարուխանյանինը` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Մելքոնյանինը, Վ. Վարդանյանինը և Ն. Մաթոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ`
1) Ա. Ջավադյանի և Դ. Ազատյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
2) Կ. Կարապետյանի, Ա. Հովսեփյանի, Ս. Աբրահամյանի, Ա. Տեր-Օսիպյանի,
Ա. Վարդանյանի, Մ. Սարգսյանի, Կ. Սաֆարյանի և Մ. Արշակյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը։
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված