17 Դեկտեմբերի 2008, 1024 - Ա
Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ, Դ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՄՀԵՐՅԱՆԻՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետի տեղակալ Դ. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Գ. Մհերյանին 2008 թվականի դեկտեմբերի 15-19-ը գործուղել Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)` Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման և համապատասխան կարողությունների ձևավորման աջակցմանն ուղղված Բրիտանական խորհրդի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի քննարկումներին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի, Դ. Հակոբյանի և Գ. Մհերյանի` Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրահանձնաժողովի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Բախշյանի, Դ. Հակոբյանի և Գ. Մհերյանի` Լոնդոն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։