17 Դեկտեմբերի 2008, 1023 - Ա
Գ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 139-րդ կետը`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2008 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2009 թվականի փետրվարի 12-ը ներառյալ։