Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2008, 1017 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2008 թվականի հոկտեմբերի 17-21-ը տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման ծրագրով նախատեսված արարողակարգային ու այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակության սրահում սպասարկման, փոխադրամիջոցների ու դրանց վառելիքի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, կեցության, հուշանվերների հետ կապված և այլ ծախսեր` 6939816 դրամի սահմաններում, կատարել 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների։
 

Արխիվ

2024

2023