Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2008, 1016 - Ա

ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաuտանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետությունում գիտության և մասնավոր հատվածի սերտ կապն ապահովելու և տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի արդյունավետության գնահատման նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ` համաձայն
N 1 հավելվածի, և աշխատանքային խումբ` համաձայն N 2 հավելվածի։
2. Հաստատել`
1) աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի.
2) տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի հավաքագրման և գնահատման ընթացակարգը` համաձայն N 4 հավելվածի.
3) տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի հավաքագրմանը մասնակցելու համար մասնակցության հայտերին ներկայացվող պահանջները` համաձայն N 5 հավելվածի։
3. Աշխատանքային խմբին` ապահովել տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի հավաքագրումը, ուսումնասիրությունն ու գնահատումը և այդ աշխատանքներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում ուսումնասիրության և գնահատման արդյունքները ներկայացնել օպերատիվ շտաբ։

Հավելված