15 Դեկտեմբերի 2008, 1013 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` ստեղծել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշների օպերատիվ մոնիթորինգի աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի։