Վարչապետի որոշումներ

11 Դեկտեմբերի 2008, 1011 - Ա

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 2008 թվականի դեկտեմբերի 8-10-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ Նևսկի միջազգային էկոլոգիական համագումարին մասնակցելու համար։
2. Ա. Հարությունյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Հարությունյանի` Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։