Վարչապետի որոշումներ

11 Դեկտեմբերի 2008, 1010 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստին մասնակցելու նպատակով 2008 թվականի դեկտեմբերի 8-11-ը Բուլղարիայի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Գ. Սարգսյանի, Վ. Դանիելյանի, Ս. Կարայանի, Գ. Գրիգորյանի, Ա. Պետրոսյանի, Լ. Վարդանյանի, Ս. Ադամյանի, Ա. Սարգսյանի և Ս. Սահակյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Սողոմոնյանի` Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Ռ. Հարությունյանինը՝ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Հավելված