11 Դեկտեմբերի 2008, 1009 - Ա
Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական մշտական կոմիտեի նախագահ Ու. Բանգոյի հրավերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին 2008 թվականի դեկտեմբերի 14-19-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։
2. Պ. Սաֆարյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։