11 Դեկտեմբերի 2008, 1004 - Ա
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի խորհրդական Գ. Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ Ս. Մկրտչյանին 2008 թվականի դեկտեմբերի 15-17-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ մասնակից պետությունների կրթության բնագավառում համագործակցության խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար:
2. Գ. Մարտիրոսյանի և Ս. Մկրտչյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի խորհրդական Գ. Մարտիրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: