Վարչապետի որոշումներ

8 Դեկտեմբերի 2008, 1002 - Ա

Պ. ՀԵՐՈՒՆՈՒ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Պ. Հերունու թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա։

Հավելված
 

Արխիվ

2024

2023