31 Մարտի 2005, 211 - Ա
Ս. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Բարխուդարյան - ՀՀ ԳԱԱ-ի հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Գ. Ջահուկյան - ՀՀ ԳԱԱ-ի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Ս. Աբրահամյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: