8 Դեկտեմբերի 2008, 1001 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Մսամթերքի վերամշակման գործընթացին ծանոթանալու և մսամթերքի վերամշակման գործարաններ այցելելու նպատակով 2008 թվականի դեկտեմբերի 14-18-ը Հնդկաստանի Հանրապետություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության` Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել՝
1) Մ. Բաբայանինը, Ռ. Աբովյանինը, Հ. Հակոբյանինը և Մ. Դանիելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ընդունել ի գիտություն, որ Ա. Ավետիսյանի` Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Հնդկաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը և տեղում աջակցել պատվիրակության աշխատանքների կազմակերպմանը։
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության փորձագետ Ա. Պետրոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։