Վարչապետի որոշումներ

5 Դեկտեմբերի 2008, 997 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Գալստյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամ-յանին 2008 թվականի դեկտեմբերի 8-10-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 9-րդ նիստին մասնակցելու համար։
2. Մ. Թումասյանի, Ա. Գալստյանի, Վ. Արամյանի և Ն. Առուստամյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Է. Նալբանդյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։