5 Դեկտեմբերի 2008, 995 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2008 թվականի դեկտեմբերի 9-ին Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորությամբ` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հ. Սիլվանյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության անդամների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Մ. Մելքոնյանինը, Մ. Հարությունյանինը,
Ե. Ազարյանինը, Վ. Մկրտչյանինը, Ա. Զատիկյանինը, Ա. Աբրահամյանինը և Մ. Բարոյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Տ. Դավթյանինը, Ն. Երիցյանինը, Ա. Մովսիսյանինը, Հ. Հակոբյանինը, Գ. Խաչատրյանինը, Հ. Բեգլարյանինը և Գ. Գյուրջյանինը` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շ. Քոչարյանինը և Գ. Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ`
1) Ա. Պետրոսյանի, Տ. Բաբայանի, Գ. Սարգսյանի, Գ. Օլքինյանի, Ա. Սուքիասյանի,
Վ. Պողոսյանի, Ա. Կարապետյանի, Ա. Ղարաջյանի, Ա. Մարտիրոսյանի և Ն. Կանանովայի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին.
2) Վ. Բադալյանի և Մ. Բադեյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2008 թվականի դեկտեմբերի 9-ին` Երևան-Թբիլիսի-Երևան երթուղիներով։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Թբիլիսի մեկնելու հետ կապված հարցերը։