Վարչապետի որոշումներ

4 Դեկտեմբերի 2008, 992 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՄՈՆԱԿՈՅԻ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2008 թվականի դեկտեմբերի 2-5-ը գործուղել Մոնակոյի Դքսություն` «Խաղաղություն և սպորտ» խորագրով ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու համար։
2. Ա. Գրիգորյանի` Մոնակոյի Դքսություն գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
3. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գրիգորյանի` Մոնակոյի Դքսություն մուտքի արտոնագիր ստանալու հետ կապված հարցերը։
4. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոնակոյի Դքսություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։