Վարչապետի որոշումներ

3 Դեկտեմբերի 2008, 988 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ա. Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ Ա. Պետրոսյանին 2008 թվականի դեկտեմբերի 3-5-ը գործուղել Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն)` ԱՊՀ ագրոպարենային հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու համար։
2. Ա. Գրիգորյանի և Ա. Պետրոսյանի` Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գրիգոր-յանի և Ա. Պետրոսյանի` Քիշնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ա. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023