Վարչապետի որոշումներ

3 Դեկտեմբերի 2008, 985 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. 2008 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի` Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի կապակցությամբ Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում` նաև Մոսկվայի օդանավակայանում սպասարկման հետ կապված ծախսերը, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Խ. Ավալյանինը, Դ. Մնացականյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Զատիկյանինը, Ս. Քետենջյանինը և Մ. Բարոյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
3) ընդունել ի գիտություն, որ Թ. Կասյանի, Տ. Բաբայանի, Տ. Լիլոյանի և Գ. Բաղդասար-յանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2008 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Երևան-Մոսկվա-Երևան երթուղիներով։
5. Հատուկ ինքնաթիռի չվերթների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթների կազմակերպման գործում։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։