30 Մարտի 2005, 205 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետին համապատասխան`
1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Ա. Պետրոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության ֆինանսական շուկայի կարգավորման բաժնի պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Մկրտչյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ակնագործության և ոսկեգործության բաժնի պետ
Տ. Ամիրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ
Ա. Մկրտչյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող
Ա. Հովհաննիսյան - ՀՀ կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների վարչության արժույթի թողարկման բաժնի դրամանիշների փորձագետ
2. Աշխատանքային խմբին` մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության «Դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը և այն մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` աշխատանքային խմբի կողմից մշակված` Հայաստանի Հանրապետության կառավարության «Դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման: