30 Մարտի 2005, 204 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ 196 3 -
այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանումներ 124 3 -
առանձնացված ստորաբաժանումներ`
«ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալություն 18 1 -
«Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալություն 14 1 -
Լեզվի պետական տեսչություն 18 1 -
Կրթության պետական տեսչություն 22 1 -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: