Վարչապետի որոշումներ

28 Մարտի 2005, 195 - Ա

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ՓՈՓՈԽՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 141-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի 3-րդ կետին համապատասխան` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում ընդգրկված «Մշակ» ՓԲԸ-ի նախագահի, «Քրեդենս Սիստեմ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի տնօրենի, «ԷյՓիՋի Լաբս» ՍՊԸ-ի տնօրենի, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրենի, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի նախագահի և «Քվանտ» վարժարանի տնօրենի փոխարեն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից ընդգրկել «ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի գործադիր գլխավոր տնօրենին, «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահին, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի նախագահին, «Լինք» ՍՊԸ-ի տնօրենին, «Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենին և «Իսմա» ՍՊԸ-ի տնօրենին և այդ կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի ապրիլի 4-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմի մասին» N 141-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում ընդգրկել հետևյալ ներկայացուցիչներին`

ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն

«ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի գործադիր գլխավոր տնօրեն

«Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի նախագահ

«Լինք» ՍՊԸ-ի տնօրեն

«Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Իսմա» ՍՊԸ-ի տնօրեն»:

Արխիվ

2024

2023