Վարչապետի որոշումներ

28 Նոյեմբերի 2008, 975 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 653-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենքներում և այլ իրավական ակտերում առկա հակասությունները վերացնելու և համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկներ և իրավական ակտերի նախագծեր մշակելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում և իրավական ակտերում կատարվելիք փոփոխությունների նախագծերը:

Հավելված ՀՀ վարչապետի 2008 թ. նոյեմբերի -ի N 975- Ա որոշման

Կ Ա Զ Մ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ֆ. Բաշոյան- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 Վ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության գլխավոր մասնագետ

 Գ. Գևորգյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի գիտատեխնիկական քաղաքականության վարչության տարածքների և կառույցների ինժեներական հետազննության և պաշտպանության բաժնի պետ

 Կ. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության պետ

 Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկային ընթացակարգերի վարչության հարկային հաշվառման և հսկողության ընթացակարգերի բաժնի պետ

 Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

Լ. Գևորգյան- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության դատական մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ