Վարչապետի որոշումներ

28 Նոյեմբերի 2008, 974 - Ա

Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին 2008 թվականի նոյեմբերի 26-28-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` ՆԱՏՕ-Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում կայանալիք Վերգետնյա տրանսպորտի պլանավորման հարցերով խորհրդի լիագումար նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Բեգլարյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Բեգլարյանի` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։