23 Մարտի 2005, 186 - Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերի հասցեագրման գործընթացը կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Ասլանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Բրուտյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության բաժնի պետ
Վ. Մինասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրերի և հրավերների վարչության պետի տեղակալ
Հ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման վարչության պետ
Ա. Միրզոյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետ
Ա. Հայրումյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
2. Հանձնաժողովին` ուսումնասիրել գյուղական բնակավայրերի հասցեագրման գործում առկա խնդիրները, մշակել համապատասխան կարգ և մինչև 2005 թվականի ապրիլի 15-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման: