Վարչապետի որոշումներ

28 Նոյեմբերի 2008, 973 - Ա

Կ. ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կ. Թամազյանին 2008 թվականի դեկտեմբերի 3-5-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի 14-րդ նիստին մասնակցելու համար:

2. Կ. Թամազյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կ. Թամազյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։