Վարչապետի որոշումներ

28 Նոյեմբերի 2008, 972 - Ա

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԵՎ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՈՒ Խ. ԱԴՈՒՄՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գ. Մաթևոսյանին 2008 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև հետագա համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

2. Ա. Գևորգյանի` Վիեննա գործուղման, ինչպես նաև բանակցությունների շրջանակներում կազմակերպվելիք ընդունելության հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մաթևոսյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախuերը կկատարվեն «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» վարկային ծրագրի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և թարգմանիչ Խ. Ադումյանին 2008 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խորհրդի աշնանային նստաշրջանին մասնակցելու համար:

5. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Ստրասբուրգ գործուղման, ինչպես նաև բանակցությունների շրջանակներում կազմակերպվելիք ընդունելության հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

6. Խ. Ադումյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գևորգյանի ու Գ. Մաթևոսյանի` Վիեննա և Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի և Խ. Ադումյանի` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

8. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Վիեննա և Ստրասբուրգ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություններ։