Վարչապետի որոշումներ

23 Մարտի 2005, 185 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 19 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 19 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում Գ. Բադալյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Իրանի բաժնի վարիչ Հ. Դաշտոյանին (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար):

Արխիվ

2024

2023