Վարչապետի որոշումներ

27 Նոյեմբերի 2008, 970 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության երթուղիների հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին`

1) սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական զբոսաշրջային երթուղիներն ուսումնասիրելու ժամանակացույցը.

2) սահմանված ժամանակացույցին համաձայն ուսումնասիրել հիմնական զբոսաշրջային երթուղիների հիմնախնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Հավելված ՀՀ վարչապետի 2008 թ. նոյեմբերի 27-ի N 970 - Ա որոշման

Կ Ա Զ Մ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Ղարիբյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Ա. Գրիգորյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի  տեղակալ

Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Վ. Բադալյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ս. Մուրադյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի դենդրոպարկերի կառավարման բաժնի  պետ

Գ. Մնացականյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  աշխատակազմի զարգացման ծրագրերի և  ներդրումների վարչության պետ

Ս. Առաքելյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական  միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Ա. Գրիգորյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների  պահպանության գործակալության պետ

Ա. Թարլամազյան - ՀՀ կառավարությանն առնթեր պետական գույքի  կառավարման վարչության աշխատակազմի քաղաքականության վարչության պետ

Կ. Մովսեսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ

Զ. Թորոսյան - ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ 

Ա. Աղաբաբյան - ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ

Ս. Մինասյան - ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ

Լ. Միքայելյան - ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

Լ. Սարգսյան - ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ

Վ. Խուդավերդյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մ. Տոնոյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի  սոցիալ-տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների գործունեության համակարգման վարչության պետ

Պ. Նազարյան - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ

Ս. Ավետիսյան - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ

Հ. Համբարձումյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ

Տ. Մեսրոպ - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան աբեղա Պարսամյան պետական և հասարակական կառույցների հետ  հարաբերությունների գրասենյակի պատասխանատու