27 Նոյեմբերի 2008, 969 - Ա
Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՍԱԼՈՆԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2008 թվականի նոյեմբերի 28-29-ը գործուղել Սալոնիկ (Հունաստանի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի տնօրենների խորհրդի 67-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի` Սալոնիկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Առևտրի և զարգացման սևծովյան բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Արամյանի` Սալոնիկ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սալոնիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։