Վարչապետի որոշումներ

27 Նոյեմբերի 2008, 968 - Ա

Հ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Հ. Ստեփանյանին 2008 թվականի դեկտեմբերի 3-5-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական համագործակցության «Տրանս-եվրոպական մայրուղիներ» ծրագրի ղեկավարող հանձնաժողովի հիսուներորդ նիստին մասնակցելու համար:

2. Հ. Ստեփանյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Հ. Ստեփանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր