27 Նոյեմբերի 2008, 966 - Ա
Ռ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԳՈՄԿՑՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչության հաշվապահական հաշվառման մեթոդաբանության բաժնի պետ - վարչության պետի տեղակալ Ռ. Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչության աուդիտի մեթոդաբանության և կարգավորման բաժնի պետ - վարչության պետի տեղակալ Ա. Գոմկցյանին 2008 թվականի դեկտեմբերի 1-4-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեին կից հաշվապահական հաշվառումը համակարգող խորհրդի տարեկան հերթական նիստին և Ռուսաստանի Դաշնության պրոֆեսիոնալ հաշվապահների և աուդիտորների համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ռ. Գրիգորյանի և Ա. Գոմկցյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչության աուդիտի մեթոդաբանության և կարգավորման բաժնի պետ - վարչության պետի տեղակալ Ա. Գոմկցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: