Վարչապետի որոշումներ

17 Փետրվարի 2004, 77 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ համատեղ նիստն անցկացնելու համար 2004 թվականի փետրվարի 22-25-ը Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

(հանձնաժողովի նախագահ)

Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղտնտեսության նախարարության աշխատակազմի

արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ

Ա. Մարության - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

Լ. Հովսեփյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

կապերի վարչության գլխավոր մասնագետ

Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ս. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության

Եվրոպայի վարչության պետ

2. Ա. Մանուկյանի, Ա. Ավետիսյանի, Տ. Դավթյանի, Դ. Ավետիսյանի, Ա. Պետրոսյանի,

Ա. Մարությանի և Գ. Գրիգորյանի Սոֆիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, Ս. Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Լ. Հովսեփյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Սոֆիա մեկնելու հետ կապված հարցերը:

Արխիվ

2024

2023