27 Նոյեմբերի 2008, 961 - Ա
Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ, Ա.ԵՍԱՅԱՆԻ ԵՎ Ս.ՏՌՈՒԶՅԱՆԻ` ԼՎՈՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Դատախազների միջազգային ասոցիացիայի 4-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Եսայանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Ս. Տռուզյանի՝ 2008 թվականի նոյեմբերի 8-13-ը Լվով (Ուկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև համաժողովին մասնակցության վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: