26 Նոյեմբերի 2008, 960 - Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2008 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2009 թվականի հունվարի 11-ը ներառյալ։
2. Արմեն Գևորգյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա: