Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2008, 953 - Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿՈՄՈՏԻՆԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2008 թվականի նոյեմբերի 23-27-ը գործուղել Կոմոտինի (Հունաստանի Հանրապետություն)` ծանրամարտի 1-ին ուսանողական աշխարհի առաջնության կազմկոմիտեի աշխատանքներին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի` Կոմոտինի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Խաչատրյանի` Կոմոտինի մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կոմոտինի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։