26 Նոյեմբերի 2008, 952 - Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանին 2008 թվականի դեկտեմբերի 1-3-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` «Եվրոպայում միգրացիայի ազդեցությունը բնակչության կառուցվածքի վրա» միջազգային համաժողովին և «Միգրացիան և դրա ազդեցությունն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների զարգացման և բնակչության փոփոխության վրա» հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Պետրոսյանի` Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: