24 Նոյեմբերի 2008, 950 - Ա
ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ» ԹԵՄԱՅՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԱՍԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի N 1285-Ն որոշման`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետին` ապահովել 2008 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում «Փրկարարական աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ» թեմայով ուսումնավարժության և «Սպիտակի երկրաշարժի դասերը» թեմայով գիտաժողովի կազմակերպումն ու անցկացումը Երևանում:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 15446800 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ներկայացրած հաշվետվությունների: