24 Նոյեմբերի 2008, 947 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հունիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` ոռոգման ջրի սուբսիդավորման ընթացակարգերում բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և աշխատանքային խումբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) քննարկել ոռոգման ջրի սուբսիդավորման համակարգի բարեփոխումների հայեցակարգային դրույթները գյուղատնտեսության ոլորտի դոնորների ու շահառուների հետ և ձևավորել հասցեական ֆինանսական աջակցության համակարգին անցնելու փորձնական ծրագրի կազմման ժամանակացույցը.
2) գնահատել հասցեական ֆինանսական աջակցության համակարգին անցման համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջն ու բացահայտել ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ձևաչափերը.
3) նշված խնդիրների ուսումնասիրության արդյունքները մեկամսյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին:
3. Հանձնաժողովին` քննարկել աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրությունների արդյունքները և վերջնական առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին: