Վարչապետի որոշումներ

24 Նոյեմբերի 2008, 945 - Ա

Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանին 2008 թվականի նոյեմբերի 27-29-ը գործուղել Աթենք (Հունաստանի Հանրապետություն)` Էներգետիկ խարտիայի համագումարի 19-րդ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Շահվերդյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Շահվերդյանի` Աթենք մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։