20 Նոյեմբերի 2008, 937 - Ա
Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԵՎ Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Ընդունել ի գիտություն, որ «Արդարադատությունը և օրենքի գերակայությունը Հարավային Կովկասում. ձեռքբերումներ և մարտահրավերներ դատական ոլորտի մասնագիտությունների համար» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանի՝ 2008 թվականի նոյեմբերի 18-20-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպայի խորհրդի կողմից:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: