Վարչապետի որոշումներ

20 Նոյեմբերի 2008, 936 - Ա

Մ. ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ Մ. Մելիք-Բախշյանին և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի գործադիր տնօրեն Գ. Հարությունյանին 2008 թվականի դեկտեմբերի 1-3-ը գործուղել Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)` Բոլոնիայի գործընթացի շրջանակներում «Որակի հավաստումը տրանսազգային կրթությունում» թեմայով սեմինարին մասնակցելու համար:

2. Մ. Մելիք-Բախշյանի` Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Հարությունյանի` Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ Մ. Մելիք-Բախշյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Արխիվ

2024

2023