20 Նոյեմբերի 2008, 935 - Ա
Մ. ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Ն. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ Մ. Մելիք-Բախշյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի խորհրդական Ն. Գևորգյանին 2008 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Աթենք (Հունաստանի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպված կրթության հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստն անցկացնելու համար:
2. Մ. Մելիք-Բախշյանի և Ն. Գևորգյանի` Աթենք գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ Մ. Մելիք-Բախշյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։