Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2008, 929 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2008 թվականի նոյեմբերի 21-23-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` Եվրոպական օլիմպիական կոմիտեի 37-րդ գլխավոր խորհրդաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գրիգորյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գրիգորյանի` Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Արխիվ

2024

2023