Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2008, 926 - Ա

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԿԱ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման համար առկա խոչընդոտներն ուսումնասիրելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` իր գործունեության ընթացքում ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից պատրաստված և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացրած վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման խոչընդոտների ցանկը, ինչպես նաև առկա այլ խոչընդոտներ: Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձևավորված, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման խոչընդոտների վերացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի փաթեթները պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը։

3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին:

Հավելված ՀՀ վարչապետի 2008 թ. նոյեմբերի 18 -ի N 926 - Ա որոշման

Կ Ա Զ Մ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների  նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

Դ. Ստեփանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

Վ. Միրումյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ

Տ. Դանիելյան - ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության բաժնի պետ

Ա. Զարգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչության պետի տեղակալ

Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

Ֆ. Եգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողաշինարա-րության և հողային պետական տեսչության վարչության պետ

Ս. Սրապյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչության կոմունալ բաժնի պետ

Ա. Բուդաղյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ