Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2008, 920 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև հանքային ջրերի արդյունահանման, վերամշակման և շշալցման արդյունավետությունը բարձրացնելու համար հանքային ջրերին վերաբերող տեխնիկական կանոնակարգի մշակման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` 5-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան տեխնիկական կանոնակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Հավելված ՀՀ վարչապետի 2008 թ.նոյեմբերի 18-ի N 920 - Ա որոշման

 Կ Ա Զ Մ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խմբի ղեկավար)

Ա. Խաչիկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի  մտավոր սեփականության գործակալության պետի  տեղակալ

Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի  ստանդարտացման և տեխնիկական անվտանգության  վարչության պետի պաշտոնակատար

Գ. Ղազարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի  ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության  վարչության պետ

Ա. Վարժապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի  սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական  պետական տեսչության սննդամթերքի անվտանգության  բաժնի պետ

Գ. Մուրադյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի  ջրային ռեսուրսների կառավարման գործակալության  ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ

Վ. Ավետիսյան- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի  ընդերքի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի  վարչության գլխավոր մասնագետ

Մ. Բաբայան - ՀՀ առողջապահության նախարարության պետական  հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման և  սննդամթերքի անվտանգության բաժնի պետ

Վ. Սահակյան - «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

Ռ. Դայան - «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ

Մ. Խաչատրյան - «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ստանդարտացման հետազոտական  բաժնի պետ

Հ. Բատիկյան - «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ

Ս. Կարապետյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սանիտարահիգիենիկ բաժնի վարիչ

Ռ. Էմինյան - ՀՀ առողջապահության նախարարության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ավագ գիտաշխատող

Կ. Մայսուրյան - ՀՀ առողջապահության նախարարության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բնական բուժական գործոնների հետազոտման կենտրոնի ղեկավար