Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2008, 917 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈԻԹՅՈԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին (պատվիրակության ղեկավար), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ա. Գրիգորյանին և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության արտահանման զարգացման բաժնի պետ Ս. Ամատունուն (համաձայնությամբ) 2008 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը գործուղել Դելի (Հնդկաստանի Հանրապետություն)` հայ-հնդկական գործարար համաժողովին մասնակցելու համար։

2. Ն. Երիցյանի և Ա. Գրիգորյանի` Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Ամատունու` Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին` լուծել պատվիրակության` Հնդկաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետովություն: